1. Որակյալ յուղ և ժամանակին փոխարինում
Տուրբինի առանցքակալները պտտվում են յուղի թաղանթի վրա։ Կեղտոտ կամ հնացած յուղը տուրբինի թիվ մեկ թշնամին է։ Հետևեք արտադրողի հանձնարարած յուղին և փոխարինման ժամկետին։
2. Մի բեռնեք սառը շարժիչը
Գործարկումից անմիջապես հետո յուղը դեռ թանձր է և վատ է հասնում տուրբինին։ Առաջին րոպեներին խուսափեք բարձր պտույտներից։
3. Թույլ տվեք տուրբինին սառչել
Արագ կամ ծանր երթևեկությունից հետո մի անջատեք շարժիչը անմիջապես. թողեք այն մեկ-երկու րոպե աշխատի պարապ ընթացքով, որպեսզի տուրբինը սառչի։
4. Մաքուր օդային ֆիլտր
Փոշին և մանր մասնիկները մաշում են կոմպրեսորի անիվը։ Ժամանակին փոխեք ֆիլտրը, հատկապես փոշոտ ճանապարհներին։
5. Ստուգեք խողովակները
Օդային տրակտի ճեղքը կամ թուլացած սեղմակը ստիպում են տուրբինին աշխատել ավելի ծանր։
6. Մի անտեսեք սխալները
P0299, P0234 և ակտուատորի սխալները հաճախ վերացվում են կարգաբերմամբ։ Եթե սպասեք, փոքր խնդիրը կդառնա մեծ վերանորոգում։
Բերեք այն անվճար ախտորոշման։ Ճշգրիտ գինը կասենք նախքան աշխատանքը սկսելը։
